Լրահոս

Վաղը երեկոյան Սերժ Սարգսյանը կհայտնի

 

arm147324525225

blognews.am — Վաղը երեկոյան անցկացվելու է ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ սպասվում է, որ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը կուսակիցներին հայտնելու է վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին:

Նշենք, որ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ է հրավիրում ամեն հինգշաբթի, սակայն խորհրդի նիստ, որն ավելի ընդլայնված կազմով է, տարին մի քանի անգամ է հրավիրվում՝ կարևոր հարցեր քննարկելու ժամանակ:

ՀՀԿ խորհրդի անդամ Կարինե Աճեմյանը Lragir.am-ին ասաց, որ թեև խորհրդի նիստի օրակարգն իրենց դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ հենց կառավարության հրաժարականի հարցն է քննարկվելու:

«Մենք հենց նիստի ժամանակ էլ այդ հարցը կքննարկենք: Ամեն ամիս չէ, որ մենք ՀՀԿ խորհրդի նիստ ենք գումարում, և կարծում ենք, որ վաղվա նիստը հենց այդ հարցի հետ է կապված», ասաց Աճեմյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...