Վաղը գործադուլ և դասադուլ չենք անելու. Նիկոլ Փաշինյան

0

yerkir.am — Այսօր աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն ու Նիկոլ Փաշինյանը միասին ժամանեցին Հանրապետության հրապարակ, ուր ողջույնի խոսք ուղղեցին հավաքված հազարավոր մարդկանց:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 12-ին կսկսվի ԱԺ նիստը, որտեղ կքննարկվի ՀՀ վարչապետի ընտրության հարցը:

«Ունենք 95 տոկոս հավանականություն, որը վաղը ժողովրդի առաջադրած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- ասել է Փաշինյանը` հավելելով, վաղը գործադուլ-դասադուլ չեն անելու:

Ի դեպ, Փաշինյանն ասաց, որ վաղը հայտարարում է ոչ աշխատանքային օր,   հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ ժողովրդի հաղթանակը նշելու։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache