Վաղը սկսում է ցանցային համատարած անհնազանդության գործողությունը

0

lragir.am -Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավարտվել է պայքարի առաջին փուլը: Նա պատմել է, թե ինչ հաջողություն է եղել 14 օրվա քայլարշավի ու Ֆրանսիայի հրապարակը երկու օր փակելու արդյունքում: Նա ասել է, որ հիմնական հաջողությունը համատարած համակրանքն է Հայաստանում ու Սփյուռքում:

Ինչով է դա արտահայտվել՝ հարցրել է Նիկոլ Փաշինյանն ու պատասխանել՝ հրապարակ են այցելել մարդիկ տարբեր մարզերից, մարդիկ տարբեր ոլորտներից: Օրինակ, երեկվա ընթացքում Հայաստանից ու Սփյուռքից հանգանակվել է 1 մլն 700 հազար դրամ, իսկ հրապարակում հանգանակվել է 900 հազար դրամ: Մարդիկ սննդամթերք են բերում հրապարակ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ներկայում խնդիրը հետեւյալն է՝ համատարած համակրանքը վերածել համընդհանուր, լայնածավալ գործողության:

Նա ասել է, որ վաղն առավոտից մեկնարկում է պայքարի նոր փուլը: Նա ասել է, որ քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել են գործողությունների պլան, որը մեկնարկելու է վաղն առավոտյան: Դա լինելու է ցանցային գործողություն Հայաստանի ողջ տարածքում, առանց կենտրոնացված կառավարման, համատարած խաղաղ անհնազանդության միջոցով, որի նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետությունը խափանելն է:

Այսօր երթ չի լինելու, օրվա ընթացքում պատրաստվելու են վաղվա լայնածավալ գործողություններին, ասել է նա:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache