ՎԱՂՆ ԱԿՑԻԱՆԵՐ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԻ․ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՀԱՆԳՍՏԻ ՕՐ

0

hraparak.am — Քիչ առաջ Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը որևէ ակցիա չեն իրականացնելու, հանգստանալու են։

Փաշինյանը բացատրեց այն հանգամանքով, որ այսօր քաղաքական մի շարք հայտարարություններ են հնչել, այդ թվում ՀՀԿ խմբակցության անունից, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանը կողմ են քվեարկելու «ժողովրդի թեկնածուին»։

 Փաշինյանը նաև հորդորեց հանրահավաքի մասնակիցներին հետևել իր ֆեյսբուքյան էջին, քանի որ նա սոցցանցի միջոցով պարբերաբար կտեղեկացնի զարգացումների մասին։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache