«Վաղվա պատերազմ» զսպող սերունդը. «Ժամանակ»

91

Aravot.am — Մյուս կողմից՝ Բաբայանն ակնարկեց նաև, որ շատ չեն մարդիկ, ում հնարավոր է վստահել Արցախի կառավարումը պատերազմական իրադրության և պատերազմի անընդհատ վտանգի պայմաններում՝ թերևս Հայաստանի իշխանությանը նաև ակնարկելով, որ եթե իրեն առաջարկեն, ինքը պատրաստ է: Երևանն, ըստ երևույթին, ձեռնպահ կմնա Բաբայանին այդպիսի առաջարկ անելուց: Համենայնդեպս, դա է հուշում Հայաստանում փոփոխությունների տրամաբանությունը, որը նաև յուրօրինակ շարունակություն ունի Արցախում: Այդ տրամաբանությունը ունի սերնդային փոփոխության ներքին շերտ, և ներկայիս պահը գործնականում պատմականորեն ամենահարմարն է այն իրականացնելու համար, որովհետև Հայաստանն ունի ահռելի և աննախադեպ լեգիտիմությամբ իշխանություն և դրա շուրջ ոգևորվածություն, ինչը սերնդային փոփոխության գործընթացի համար պաշտպանիչ յուրօրինակ շերտ է:

Այդ շերտը «փոխհատուցում» է ռիսկերը, որ կարող են առաջանալ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում կառավարման ղեկին նոր սերնդի անցման դեպքում՝ հաշվի առնելով որոշակի փորձառության պակասը: Ու քանի կա լեգիտիմության ահռելի այդ շերտը, սերնդափոխությունը պետք է իրականացնել, որովհետև հեղափոխական մթնոլորտով պայմանավորված այդ լեգիտիմությունն ու ոգևորությունը անկասկած ինչ-որ պահի վերադառնալու են հարաբերականության տիրույթ, և պետք է հասցնել մինչ այդ ձևավորած լինել հայկական պետականությունների կառավարման սերնդային նոր միջավայրը, քանի կա այդ պաշտպանիչ շերտը: Այն հուսալիորեն ապահովում է ներկայիս մարտահրավերների զսպումը, և ներկայումս պետք է լուծել արդեն ռազմավարական հեռանկարի մարտահրավերների չեզոքացման հարցը: Իսկ այդ գործում առանցքային խնդիրը սերնդափոխությունն է:

Իհարկե, խոսքը չի կարող վերաբերել միայն տարիքային սերնդափոխությանը: Այդ երևույթը առաջին հերթին պետք է բնորոշվի որակի, մտածողության, աշխարհաճանաչողության և ընկալումների տարբերությամբ: Ի վերջո, «վաղվա պատերազմին» պատրաստ լինելու իրապես ադեկվատ բանաձևը, որ նախորդ իշխանությունից անխուսափելիորեն պետք է փոխ առնի նոր իշխանությունը՝ պատերազմը առավելագույնս զսպելու համար, իր կիրառումը պետք է ունենա հենց այդ խնդիրների լուծումը «վաղվա սերնդով» դիտարկելու պայմանով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache