Լրահոս

Վահե Էֆիաջյանը չի փչացնում Էդուարդ Շարմազանովի ապրիլմեկյան տրամադրությունը

 

 

«Քանի որ Շարմազանովը նման հայտարարություն անելիս ակնհայտորեն ապրիլմեկյան  տրամադրություն է ունեցել, նրա տրամադրությունը չփչացնելու համար ես էլ մեջբերեմ Բիսմարկից ոչ պակաս Լեւ Տոլստոյին։ Սեփական անձի եւ սեփական թիմի մասին չափազանցված կարծիք ունեցողներին Տոլստոյը չէր սիրում։ Եւ ամեն անգամ նման մեկին հանդիպելիս ասում էր՝ «Ես քեզ հիմա ընդամենը մեկ ռուբլի եմ տալու։

Երբ լրջորեն կգնահատես քո իրական արժեքը, վստահ եմ, դեռ մանրն էլ վերադարձնելու ես»: Ի դեպ, Տոլստոյը սա ապրիլի 1-ին չի ասել եւ մեջբերումս էլ ապրիլմեկյան կատակ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք, այսօր, լրագրողների հետ զրույցում ՀՀ համամասնական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլմեկյան կատակ էր որակել Իշխան Զաքարյանի հայտարարությունը` «Ծառուկյան» դաշինքի հաղթանակի մասին։



Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara