Վահրամ Բաղդասարյանը խուճապի մեջ է

37

1in.am — Վանաձորում բողոքի ցույցի դուրս եկած վանաձորցիները մեզ հայտնում են, որ կատարյալ խուճապի մեջ է հայտնվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով թաղային խուժանի մոտ հայտնի է Վալլա մականունով: Նա անվտանգության նկատառումներից ելնելով Երևանից Վանաձոր է տեղափոխել իր ընտանիքը՝ համոզված լինելով, որ Վանաձորում իր նկատմամբ վախ կա:

Վահրամ Բաղդասարյանը հավաքել է թաղային հեղինակություններին և նրանց հրահանգել թույլ չտալ, որ իրենց թաղերի բնակիչները միանան բողոքի ակցիաներին, սակայն նրան պատասխանել են, որ իրենք սոված ժողովրդի դեմն առնել չեն կարող:

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին էլ վրդովեցրել է Բաղդասարյանի այն հայտարարությունը, թե «Հրապարակ միայն Գլորիայի լրբերն են գնում»: Ֆաբրիկայի աշխատակիցները հրապարակում խոստանում են, որ եթե Վահրամ Բաղդասարյանը իրենց ձեռքն ընկնի, «գերանդիով փորն են բացելու»:

Լուսանկարը՝ Photolure-ի




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache