Վալերի Օսիպյանի քավոր Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քր գործ

115

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավոր, Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանն, ով հանրությանն առավել հայտնի է «Շառլոտ» գիշերային ակումբի ծեծկռտուքի և իր ազդեցիկ պաշտոնն անձնական ամբիցիաների համար օգտագործելու պատմություններից, հայտնվել է ՀՔԾ-ի ուշադրության կենտրոնում։ 

Կարեն Կարապետյանի նկատմամբ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ։ Այս մասին գրում է Factor.am լրատվականը․ «ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Լևոն Հովհանիսյանը նշանակվել է Օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, միաժամանակ, ժամանակավորապես, նա է կատարում վարչության պետի պարտականությունները»:

Հիշեցնենք, որ Politik.am-ը օրեր առաջ անդրադարձել էր Կարեն Կարապետյանի դեմ հնարավոր քրեական գործ հարուցելուն:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache