Լրահոս

Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին և մյուս 2 ոստիկաններին` «Սասնա Ծռեր» խմբի անդամները տվել են լիցքավորված, մարտական զենք

 

arm146876037859

openblog.am —  Քիչ առաջ Խորենացի փողոցում ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ այսօր «Սասնա Ծռեր» խմբի անդամները`Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը, նրանց հետ գտնվող մյուս 2 ոստիկանները զինվորական կարգով հարգանքի տուրք են մատուցել միասին, իրար հետ հարգելով Արթուր վանոյանի հիշատակը:

«Բայց կա ավելի կարևոր նրբություն Վալերի Օսիպյանին, Վարդան Եղիազարյանին և մյուս 2 ոստիկաններին` «Սասնա Ծռեր» խմբի անդամները տվել են լիցքավորված, մարտական զենք և այդ զենքով մարտական կարգի հարգանքի տուրք են մատուցել, նրանք օդ են կրակել և այս ֆոնին հայտարարություններ են հնչում` «ահաբեկիչ, ահաբեկչություն…»: «Ահաբեկիչը» իր զոհի հիշատակին հարգանքի տուրք չի մատուցում: Ահաբեկիչը իր «պատանդին» մարտական զենք չի տալիս և ասում` արի մեր եղբող, մեր հայրենակցի հիշատակը հարգենք»- նշեց պատգամավորն ու առաջարկեց մեկ րոպե լռությամ հարգել զոհված գնդապետի հիշաըակը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing