Վալերիյ Օսիպյանը երկու նոր տեղակալ ունի. նոր նշանակումներ ոստիկանությունում

84

araratnews.am — ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը քիչ առաջ ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանապետի առաջին տեղակալին՝ ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանին: Արման Սարգսյանը մինչ այդ այդ զբաղեցնում էր Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչութան պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Հովհաննես Քոչարյանն էլ զբաղեցնելու է ոստիկանապետի տեղակալի պաշտոնը: Քոչարյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը: Ոստիկանության ղեկավար կազմում նոր փոփոխություններ էլ են եղել: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ է նշանակվել Շիրակի մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանը: Նշենք, որ Արման Սարգսյանը փոխարինում է Հունան Պողոսյանին, իսկ Հովհաննես Քոչարյանը՝ Սամվել Հովհաննիսյանին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache