Լրահոս

Վանաձորի ավագանին քաղաքապետ է ընտրում

 

arm14760846192

Lragir.am

 Վանաձորում քիչ առաջ մեկնարկել է նորընտիր ավագանու առաջին նիստը, որը պետք է քաղաքապետ ընտրի: Հայտարարվեց, որ առաջադրվում է քաղաքապետի երկու թեկնածու՝ Քրիստ Մարուքյանը և Մամիկոն Ասլանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին  ԼՀԿ ավագանու  ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է: Եթե այս երեք ուժերը ներկայացնող ավագանու բոլոր անդամները քվեարկեն Քրիստ Մարուքյանի օգտին, Վանաձորում իշխանությունը կանցնի ընդդիմությանը: Քվեարկությունը փակ գաղտնի է լինելու:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara