good-banner
Լրահոս

Վանաձորում լեզու գտնել չի հաջողվում. ոստիկաններ հրավիրվեցին դահլիճ

 

14568976_1097671010281381_261547887_n

Henaran.amՎանաձորում, ի վերջո, սկսվեց քաղաքապետի թեկնածուի քվեարկությունը: 2 ավագանու անդամներից քվեարկությունից հետո «Լուսավոր Հայաստան»-ի ավագանու անդամ Միհրան Քոչարյանը քվեարկելուց հետո քվեաթերթիկը չէր ծալել, ինչը զայրացրեց ՀՀԿ-ական ավագանու անդամներին: Կրկին բոլորը սկսեցին գոռգոռալ: ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, թե դա օրենքի կոպիտ խախտում է, իսկ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե «Լուսավոր Հայաստանը» բաց է քվեարկելու:

«Դուք այստեղ ցիրկով եք զբաղված, պարո՛ն Մարուքյան»,-նետեց Ասլանյանը:

Մոտ 30 րոպե շարունակ այստեղ վեճ էր ընթանում, թե ինչպես պետք է քվեարկել: Նույնիսկ դահլիճում հայտնվեցին ոստիկաններ՝ կարգ հաստատելու համար:

Նույնիսկ ոմանք առաջարկեցին «զրույցը» շարունակել փողոցում: Ապա Էդմոն Մարուքյանն ու Մամիկոն Ասլանյանը  հիշեցին ընտրարշավը, լուրերը բաժանված ընտրակաշառքների մասին, հիշեցին, թե ով ինչ կրթություն է ստացել:

Ըստ էության «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամները ցանկանում են բաց քվեարկություն, քանի որ դեռ երեկվանից լուրեր են շրջանառվում Վանաձորում, թե ՀՀԿ-ը ճնշումներ է գործադրել հուշագիրը ստորագրած ավագանու անդամների վրա:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara