Լրահոս

Վանաձորում վիճակը խառն է, ՀՀԿ-ն դիմել է եկեղեցու օգնությանը.

 

hhk

Վանաձորում գործող «Լոռի» հեռուստաընկերությունը  տեսանյութ է հրապարակվել, որտեղ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը Ս. Ծննդյան պատարագի ընթացքում դիմում է Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտող  անդամներին եւ հորդորում է նրանց՝ ցուցաբերել միաբանություն եւ գնալ ավագանու նիստերին:

Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը մաղթել է, որ նոր տարում Վանաձորի ավագանու անդամները համախմբվեն և լծվեն քաղաքի կառուցմանը:

«Քանզի ձեզ վստահել են, ուրեմն այդ վստահությունը իրավունք չունի ոչ ոք մսխելու, սպառելու, մաշեցնելու»,- ասել է արքեպիսկոպոս Չուլջյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն արդեն իսկ պատասխանել է այս ելույթին՝  համարելով այն միակողմանի հորդոր: Ըստ Մարուքյանի՝ Սրբազանը կորցրել է անաչառությունը եւ օրհնել մանդատագողությունը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing