Վանեցյանը փոշմանել է

107

Շատերին էր հետաքրքրում, թե ինչու՞ է ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը փորձում իր ենթակայության տակ վերցնել ՀՖՖ-ն: Այս հարցը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շատերին էր հետաքրքրում: Ի վերջո նա մի այնպիսի կառույցի ղեկավար է, ով ժամանակ էլ չի կարողանա ունենալ, որպեսզի ամենօրյա աշխատանքով  առաջ տանի հայկական ֆուտբոլը: Արթուր Վանեցյանի մոտիվացիան իսկապես անհասկանալի է շատերին:

Վանեցյանն ասում էր, որ ինքը ֆուտբոլասեր է, սակայն սա փաստարկ չէ, քանի որ Հայաստանում հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ կան: Նա հայտարարում է, որ դեմ չի լինի ղեկավարել ՀՖՖ-ն, եթե ակումբները ցանկանան, իսկ հետաքրքիր է, որ ակումբի ղեկավարը կամ ՀՖՖ խորհրդի, որ անդամը կհամարձակվի դեմ դուրս գալ ԱԱԾ պետին:

 Երկար տարիներ ՀՖՖ գործունեության մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, որտեղ խոսվել է այդ կառույցի մութ գործարքների և կառույցի ղեկավարին բերած ֆինանսական ահռելի եկամուտների մասին: ՀՖՖ իսկապես մեր սպորտի ամենայուղալի պատառներից է, որտեղ կարելի է մեծ գումարներ աշխատել (իհարկե ոչ օրինական ճանապարհով): Եվ այս խոսակցություններից հետո Վանեցյանի ցանկությունը մի փոքր կասկածների տեղիք է տալիս: Արդյո՞ք նա փորձում է այդ «յուղալի պատառը»  իրենով անել:
Politik.am-ի տեղեկություններով Արթուր Վանեցյանի ՀՖՖ-ն ղեկավարելու ցանկության հետ կապված հանրային մտահոգությունները քննարկվել  են նաև կառավարությունում։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Վանեցյանի ՀՖՖ պետ նշանակման դեպքում հանրությունը սխալ կհասկանա իրենց և կարող է ստեղծվել տպավորություն, որ նոր իշխանությունները շարունակում են նախորդի ավանդույթները։
Այս ամենի արդյունքում, մեր տեղեկություններով Արթուր Վանեցյանը որոշել է մի փոքր սպասել, որպեսզի հանրային թեժ քննարկումները թուլանան և միայն դրանից հետո կմտածի գնա՞լ այդ պաշտոնին, թե՞ ոչ։


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache