Վանեցյանը շարունակում է նախորդ իշխանության ավանդույթները. փողոտ պաշտոնը իր ձեռքի տակ

175

Politik.am — ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրերը կարծես հաշված են: Ֆուտբոլային թիմերը այլևս չեն պատրաստվում ենթարկվել մի մարդու, որը սպորտային այս ոլորտը համարում է իր անձնական բիզնեսը: Ռուբեն Հայրապետյանի հրաժարականով հայկական ֆուտբոլը զարգացման շանս կստանա:

Բայց Հայրապետյանի փոխարեն, ըստ մամուլի հրապարակումների, պատրաստվում է ՀՖՖ նախագահ դառնալ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ-ից ևս չեն հերքում, որ Վանեցյանը կարող է նշանակվել այդ պաշտոնում. «Այս պահին տնօրենը ձեռնպահ է մնում հարցի շուրջ որեւէ մեկնաբանությունից, բայց ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո կհայտնի իր դիրքորոշումը»,- ասվում է  լրատվամիջոցներից մեկին ԱԱԾ տրված պարզաբանման մեջ:

Ռուբեն Հայրապետյանը ևս պատրաստակամություն է հայտնել իր պաշտոնը զիջել ԱԱԾ պետին. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է:

 Հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք»,- ասել էր Հայրապետյանը:
Փաստորեն ԱԱԾ պետ Վանեցյանը փորձում է շարունակել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ դրված ավանդույթները: Նա լինելով պետական մարմնի կարևորագույն օղակի ղեկավար փորձում է նաև իր վերահսկողության տակ վերցնել ֆինանսական աղբյուրներով հարուստ սպորտի այս ոլորտը:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache