Վարչական իրավախախտում կատարած անձինք կազատվեն վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը վճարելու պարտականությունից

61

aysor.am — ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագծով՝ նախատեսվում է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը վարչական իրավախախտումների որոշ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել տուգանքի գումարը (չվճարած մասը), ինչպես նաև այն բռնագանձելու կապակցությամբ առաջացած կատարողական ծախսերը վճարելու պարտականությունից, տեղեկացնում են Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:

Այս նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում նշանակված տուգանքների մեծ թվով, որը, մի կողմից, չի նպաստում պետության կողմից իրավախախտումների կանխմանը ուղղված քաղաքականության արդյունավետ իրականացմանը, իսկ, մյուս կողմից, տուգանքների վճարումը, կապված հասցեատերերի սոցիալական վիճակով, շատ դեպքերում ունենում է բացասական հետևանքներ:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache