Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին

31

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ընտանիքին:

Հեռագրում, մասնավորապես, ասված է:

«Խոր վշտով տեղեկացա ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար, Նոբելյան մրցանակի դափնեկիր և խոշորագույն համաշխարհային գործիչ Քոֆի Անանի մահվան մասին:

Քոֆի Անանն իր ողջ կյանքն ու գործունեությունը անմնացորդ նվիրեց ավելի արդար և խաղաղ աշխարհ կերտելուն։ Ստանձնելով ՄԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպության համար դժվարին ու մարտահրավերներով լի ժամանակաշրջանում՝ նա լավագույնս համատեղեց խիզախությունն ու վճռականությունը անսահման լավատեսության ու հումանիզմի հետ:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնը թողնելուց հետո էլ Քոֆի Անանը շարունակեց իր անխոնջ պայքարը հանուն խաղաղության և իր ողջ կյանքում մնաց մարդու իրավունքների, ժողովրդավարական և մարդասիրական արժեքների նվիրյալ:

Այս լուսավոր անունը միշտ վառ կմնա մեր սրտերում։

Խորին ցավակցություն և զորակցությունն եմ հայտնում Քոֆի Անանի ընտանիքին, հարազատներին և ողջ միջազգային հանրությանը այս ծանր կորստի առթիվ»:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache