Լրահոս

Վարչապետը՝ ամանորյա արձակուրդը կրճատելու մասին. Այս տարի 8 օր գոճի ենք ուտելու

 

amanor

news.am – Այս տարի չենք հասցնի հունվարի 3-5-ը դարձնել աշխատանքային, բայց իմ կարծիքով այս իրավիճակում երկար հանգստանալը ճիշտ չէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է օրենքը փոխել:

«Այս տարի 8 օր գոճի ենք ուտելու: Հաջորդ տարի եթե որոշենք փոխել օրենքը, շուտ կանենք, որ նաեւ զբոսաշրջային բիզնեսի վրա չազդենք: Եթե շուտ ես փոխում օրենքը, չի ազդում»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե մեռելոցները հաջորդ տարի էլի ոչ աշխատանքայի՞ն են լինելու, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Մեռելոցների մասին դեռ չեմ մտածել, դեռ ժամանակ կա»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing