Լրահոս

Վարչապետը ԱԺ էր եկել 700 հազար դոլար արժեցող ժամացույցով

 

56c4cf17dc39c61f8b23_MG_0352

politik.am– Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իշխող վերնախավը ներկայացնող պաշտոնյաներից տարբերվում է իր յուրահատուկ ճաշակով: Այսօր կառավարության ղեկավարն առաջին անգամ եկավ Ազգային Ժողով: Նա եկավ բոլորից ուշ և նստեց իր տեղում: Վարչապետն այսօր կապել էր գերթանկարժեք ժամացույց: Նա կրում էր Kerbedanz ընկերության POLVS ARCTICUS տեսակի ժամացույց, որի  արժեքը 700 հազար դոլար է,:

Ի դեպ, պետք է նկատել, որ վարչապետը կրում էր իր կողմից հիմնված ընկերության արտադրանքը: Kerbedanz բրենդը գրանցված է Շվեյցարիայում և խանութներ ունի աշխարհի տարբեր երկրներում: Ընկերության հայաստանյան ներկայացուցիչը  «Կրբեդանց» ՓԲԸ-ն է, որը գրանցված է  Կարապետյանների տան հասցեում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing