Լրահոս

Վարչապետը չգնաց Հրազդան, հարցերը շատ էին․ ո՞վ ու՞մ այս անգամ կուղարկի գրողի ծոց

 

Մայիսի 29-ին նախատեսված էր Կարեն Կարապետյանի նախընտրական այցը Հրազդան: Այն չկայացավ, քանի որ նույն օրը Հրազդանում սգում էին հակառակորդի կրակոցից զոհված զինվորի մահը: Մինչդեռ վարչապետի այցին նախապատրաստվելու համար Հրազդանի քաղաքապետը մոտ մեկ շաբաթ պատրաստվում էր:

60-անց տատիկներին, ավելներն ու բահերը ձեռքներին տված, փողոց էր դուրս բերել՝ մաքրելու քաղաքի կենտրոնական փողոցների կեղտը, որտեղով պետք է անցներ Արամ Դանիելյանի վերադասի ավտոշարասյունը: Իսկ քաղաքի մնացած հատվածր, հանրապետական Արամ Դանիելյանի ձեռամբ, վաղուց վերածվել է խարխուլ գյուղի:

Վարչապետին սպասում էին Հրազդանի տարբեր թաղամասերի, այդ թվում և կենտրոն համայնքի բնակիչները նախ ճշտելու՝ որտե՞ղ և ինչպե՞ս օգտագործեց Հրազդանի քաղաքապետը նախոդ տարի կառավարության պահուստային ֆոնդից քաղաքին հատկացված 150մլն դրամը՝ վերելակներ, տանիքներ ու բակեր կարգի բերելու համար, և ինչու՞ արդեն 20 տարի 9-ը հարկանի բազմաբնակարան շենքի բնակիչները ոտքով են բարձրանում ու իջնում, իսկ Կարեն Կարապետյանի առաջընթաց ապահովող կուսակցության անդամ, քաղաքապետ Արամ Դանիելյանը բնակիչների ահազանգերին ու բողոքներին ի պատասխան սեփական լուծումն է առաջարկում՝ ոտքով բարձրանալը առողջարար է:

Ի վերջո, այդ 150 մլն դրամը Արամ Դանիելյանի սեփականությունը չէ, և թափանցիկ հաշվետվություն է պահանջվում: Վարչապետին իրենց խնդիրը կներկայացնեին Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Երիտասարդական հատվածի բնակիչները, ովքեր արդեն 20 տարի ապրում են առանց կոյուղագծի: Իսկ Կարեն Կարապետյանի առաջընթացն ապահովող, Շարմազանովի առաջամարտիկ կուսակցության երկարամյա կամ քաղաքապետի պաշտոնը Հրազդանում սեփականաշնորհած առաջամարտիկ Արամ Դանիելյանը այդ խնդիրը կարծես միտումնավոր պահում է՝ ամեն ընտրություններին ձայներ կորզելու համար:

Դեռ նախորդ տարի իր ընտրություններց առաջ ևս նույն քաղաքապետը հերթական անգամ խոստացավ խնդիրը լուծել, բայց հերթական փուչիկ խոստումը: Ավելին, երիտասարդական թաղամասի բնակիչները կխնդրեին վարչապետին ոտքով անցնել այդ թաղամասով, որտեղ ցեխը մարդկանց ծնկներից է, և եթե վարչապետին հաջողվեր անցնել գոնէ մի փողոց այդ ցեխի միջով, Երիտասարդական կոչվող թաղամասի բնակիչները բացահայտ կխոստանային՝ ծնկաչոք հասնել ընտրատեղամաս ու քվեարկել վարչապետի կուսակցության առաջընթացի համար: Բայց քանի որ որևէ պաշտոնյա այդ թաղամաս չի այցելել ու չի այցելելու, իսկ Արամ Դանիելյանը սահմանագծել է Հրազդանը՝ իշխանության ու հրազդանցու Հրազդան, ապա ենթադրելի է, որ թաղամասի բնակիչները հանուն առաջընթացի իրենց քվեարկությունը մեկ մարդու պես կուղարկեն գրողի ծոցը, ինչպես իշխանությունն է իրենց գրողի ծոցն ուղարկել տարիներ շարունակ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

politinfo.org

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara