Լրահոս

Վարչապետը հաղթեց ՀՀԿ-ին, դնելով չափազանց ծիծաղելի վիճակում

 

arm147516243919

lragir.am — Կարեն Կարապետյանի հաղորդումը ՀՀԿ-ի մասին
«Պրիմիտիվ գողության» մասին հայտարարությամբ Կարեն Կարապետյանը չափազանց բարդ դրության մեջ դրեց Հանրապետական կուսակցությանը: Դա պարզ է դառնում ՀՀԿ-ականների պատասխաններից, որ նրանք տալիս են լրագրողների հարցերին, թե ինչ նկատի ուներ Կարեն Կարապետյանը գողություն ասելով:
Կարապետյանի հայտարարությունից հետո լրագրողներին հետաքրքրում է հարցը, թե ովքեր են գողերն ու ինչու նրանք չեն պատժվում: Կարեն Կարապետյանի հայտարարությունը փաստացի դիտվում է հաղորդում հանցագործության մասին: Կամ, շատերն են հարցնում, թե ինչու նա ավելի հստակ չի տալիս այդ հաղորդումն իրավապահներին:
Դա հուզում է նույնիսկ ՀՀԿ կոալիցիոն գործընկերոջը` ՀՅԴ-ին, թեեւ այստեղ իհարկե ավելի շատ Կարեն Կարապետյանի հետ հակադրությունն է այդ հուզումի շարժառիթը:
Ինչ խոսք, իրավապահներին ավելի հստակ հաղորդման հարցն ուշագրավ է, թեեւ վարչապետի հայտարարությունն ինքնին այնպիսին է, որ իրավապահներն իրենք ունեն բոլոր հիմքերը նրա հայտարարությամբ հետաքրքրվելու համար:

Реклама 15
Բայց Կարեն Կարապետյանը մի հաղորդում արդեն տվել է, ընդ որում կարծես թե ՀՀԿ մասին Սերժ Սարգսյանի հետ զրույցի հետքով, որում, ինչպես Սարգսյանը նշեց սեպտեմբերի 8-ի ելույթում` խոսվել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու մասին:
Կարեն Կարապետյանը «պրիմիտիվ գողության» մասին իր հայտարարությամբ փաստորեն հաղորդում է տվել ՀՀԿ ներկայիս “ոգու” վերջնական ախտորոշման մասին: Այս օրերին ՀՀԿ-ական առաջատար դեմքերը կարծես թե միմյանց հետ մրցակցում էին, թե ով այդ գողության վերաբերյալ հայտարարության մասին կտա մարդկային բանականությանը հնարավորինս քիչ առնչվող պատասխան կամ մեկնաբանություն:
Օրինակ, մեկը հայտարարում էր, թե գողությունը գողանալ բառը չէ, մյուսն ասում էր, թե Կարեն Կարապետյանը փիլիսոփայության մասին է խոսել, երրորդի կարծիքով գողություն ու գողեր չկան, վարչապետը երեւույթն է նկատի ունեցել: Դժվար է ասել, թե ՀՀԿ-ում ով կհաղթի “մրցույթը” եւ ինչն է լինելու “մրցանակը”: Միգուցե հաղթողին կտրվի “պրիմիտիվ գողության” արտոնյալ իրավունք կամ աբոնեմենտ: Բայց ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին հաղթեց, դնելով չափազանց ծիծաղելի վիճակում:
Թե որքան կտեւի այդ հաղթանակը, դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ն անկասկած կձգտի ռեւանշի: Ընդ որում, չի բացառվում, որ փորձի դա անել հենց ՀՅԴ օգնությամբ: Դա կախված է նրանից, թե հանրությանը հմտորեն ի ցույց դնելով ՀՀԿ ներկայիս “ոգու” ախտորոշման լիարժեք արդյունքը, Կարապետյանն ինչ դինամիկա եւ արդյունք կդրսեւորի ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցում: Իսկ դա անկասկած բարդ է լինելու արդեն Կարեն Կարապետյանի համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am