Լրահոս

Վարչապետը հերթական շոուին է պատրաստվում կամ «քաղցր» տեղերը՝ երկու անգամ

 

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀԿ նախընտրական քարոզարշավով ակտիվ զբաղվող վարչապետ Կարեն Կարապետյանը հերթական շոուին է պատրաստվում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այսօր այցելելու է Արագածոտնի մարզ և մասնակցելու է Հարթավան-Շենավան համայնքների խաչմերուկում գտնվող սպանդանոցի բացման արարողությանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը մեկ անգամ արդեն մասնակցել է այս նույն սպանդանոցի բացման արարողությանը, բայց քանի որ նախընտրական գործընթացներ են, նույն սպանդանոցն էլի են որոշել «բացել»:

Այս իրավիճակի  հետևությունն այն է, որ իշխանությունները փորձում են պարզապես մոլորեցնել ու խաբել հասարակությանը՝ տպավորություն ստեղծելով, թե իրենք աշխատում և նպաստում են Հայաստանում բիզնեսի զարգացմանը, հզորացնում տնտեսությունը, մի խոսքով՝ փոխվել ու փոփոխվել են: Իրականում ամեն ինչ բեմադրված է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

newspress.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing