Լրահոս

Վարչապետը կանգնած ժպտում էր ու չէր պատասխանում Նիկոլի հարցերին

 

arm148111729094

lragir.am — «Ի հեճուկս ՀՀ սահմանադրության հոդված 80-ի՝ դուք նախորդ քառօրյայի հարցուպատասխանին չէիք մասնակցում, գտնվում էիք Մոսկվայում: Սա կարո՞ղ է նշանակել, որ հենց ամեն անգամ ընտրություն լինի Սահմանադրության ու Մոսկվայի միջև, դուք ընտրություն եք կատարելու հօգուտ Մոսկվայի»,- Ազգային ժողով-կառավարություն այսօրվա հարցուպատասխանի ժամանակ այս հարցը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:Վարչապետը չպատասխանեց այս հարցին: Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ ակնկալում է  պատասխան:«Կարծեմ այդ նույն ժամանակ Մոսկվայում գտնվելով, մամուլի հրապարակումների համաձայն, դուք էիք առաջարկի հեղինակը կամ համահեղինակը, որ Ամերիկանո կոֆեն անվանեն Ռուսիանո: Արդյոք դա այդպես է, թե չէ: Եթե այո, արդյոք ձեր կառավարությունում արդեն իրականություն դարձել է այդ առաջարկը»,- հարցրեց Փաշինյանը:

Կարեն Կարապետյանն ի պատասխան ասաց. «Ես իրավունք ունեմ ձեր հարցին չպատասխանել, թե՞ սխալվում եմ»:Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, ամբիոնի մոտ կանգնած ժպտում էր ու չէր վերադառնում իր տեղը: Երբ վարչապետին հուշեցին, որ պետք է նստել, նա ասաց. «Ես հարց տվողին հարգում եմ, հենց դուք նստեք, ես էլ կնստեմ»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...