Վարչապետը կառավարական առանձնատուն գնալուց հետո իր բնակարանը տրամադրել է անապահով ընտանիքի

52

Ֆեյսբուքյան Go Har անունով օգտատերը իր էջում գրառում է կատարել, այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել է անապահով ընտանիքի:

«Հայրական տանս պատուհանից երեւում է Փաշինյանի բնակարանը, որտեղ մինչ կառավարական առանձնատուն տեղափոխվելն ապրում էր վարչապետի ընտանիքը։ Լույսեր են վառվում նրանց տանը, հարցնում եմ «Ովքե՞ր են ապրում»: Եղբայրս պատմում է, որ վարչապետը տեղավորել է մի անապահով ընտանիք՝ հիվանդ երեխայով։ Փշաքաղվում եմ մարդասիրության խոր դրսեւորումից։ Էդպես լուռ, առանց աղաղակելու ու աշխարհին ցուցադրելու։

Հիշեցինք նախկին ղեկավարների ոսկե անդամանդակուռ արձանները, հաստագլուխ բուլդոգադեմք Խաչատուրովի արարքը, որ սոցապ նախարարությունից երկու բնակարան էր դուրս գրել անապահով ընտանիքների համար ու յուրացրել, Մանվելի տրցակներով սեփականության վկայականները զանազան բնակարանների։ Այլոց աստղաբաշխական ծախսերի հասնող դղյակները՝ էսքան անտուն ու անապահով ընտանիքներ ունեցող երկրում:
Սիրո, համերաշխության, բարության հեղափոխությունը հենց էնպես խոսքեր չէին։ Սիրո ու բարության առաջին օրինակը վարչապետն է ցույց տալիս»,- գրել է օգտատերը:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն անցյալ ամիս ֆեյբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր արել.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանում եւ այլ երկրներում բնակվող բարեսիրտ քաղաքացիներ

Ես ամեն օր ստանում եմ սատարման տասնյակ խնդրագրեր, որոնց մի մասը հնարավոր է լուծել միայն բարի կամքի դրսեւորման շնորհիվ:
Այս առիթով դիմում եմ իմ այն հայրենակիցներին, որոնք Երեւանում կամ Հայաստանի այլ որեւէ բնակավայրում ունեն դատարկ բնակարաններ եւ պատրաստ են ժամանակավորապես՝ առնվազն մի քանի ամսով, տրամադրել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների՝ ազատելով նրանց վարձ վճարելու բեռից:
Չեմ խուսափի իմ անձնական երաշխիքը տալ, որ այդ հյուրընկալումը կլինի իսկապես ժամանակավոր, մինչեւ բնակարանն ազատելու՝ տանտիրոջ պահանջը: Օգնել ցանկացող մարդկանց խնդրում եմ իրենց կոորդինատներն ուղարկել ann.hakobyan2018@gmail.com հասցեին:

Խորին շնորհակալությամբ եւ ձեզ հետ միասին աշխարհն ավելի լուսավոր դարձնելու կամքով՝
Ձեր Աննա Հակոբյան»:

Մեր տեղեկություններով, վարչապետի տիկնոջն արդեն հաջողվել է մի շարք ընտանիքների այս ճանապարհով օգնել: Առաջինը իրենց բնակարանն է հատկացրել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache