Без рубрики

«Վարչապետը լավ կաներ ճշտեր, նոր հայտարարություն աներ». Անդրանիկ Քոչարյան

 

ՊՆ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանն այսօր Եռաբլուր էր այցելել՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցելու: Մեր հարցին՝ ՀՀԿ-ականներն ասում են, որ Վազգեն Սարգսյանը հենց այս Հայաստանի մասին է երազել՝ ազատ եւ անկախ, ինչն ունենք, համաձա՞յն եք դրա հետ, որ Վազգեն Սարգսյանի երազածը այս Հայաստանն էր՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Վազգեն Սարգսյանն ավելին էր երազում: Դա բնական է, եւ բոլորն էլ դա գիտեն, նաեւ՝ ՀՀԿ-ականները, պարզապես իրենց հարմար է երեւի, որպեսզի այդ ձեւակերպումը տան:

Վազգենը այլ Հայաստան կուզեր եւ այսօր հատկապես Վազգենի կարիքն ամենաշատն է զգացվում: Տեսնում ե ք ինչ պրոցեսներ են գնում բանակի հետ կապված, բանակի ռեֆորմների հետ կապված, երկրի ուժեղացման: Այսինքն, Վազգենի տեսակի պակասը այսօր լրացնելու խնդիրը ոչ մեկն առայժմ չի կարողանում անել»: Մենք խնդրեցինք մեկնաբանել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմում մեր ռազմական տեխնիկան չի աշխատել վատ վառելիքի պատճառով: Անդրանիկ Քոչարյանի խոսքերով՝ «Վարչապետը լավ կաներ հայտարարություններից հետո գործողությունների անցներ եւ հանձնարարեր, որովհետեւ ինքը այդ լիազորությունն ունի՝ ճշտեր, նոր հայտարարություն անել: Եթե հայտարարությունները պետք է մնան որպես հայտարարություններ, ինչպես միշտ հիմա անում է նոր կառավարության ղեկավարը, դա ոչ մի բան չի տալիս մեր երկրին»:

Թե ինչու է վարչապետը հիմա նման հայտարարություն անում, երբ ՊՆ նախկին նախարարն ընտրապայքարի մեջ է՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նախկին նախարարին վատաբանելու խնդիր չկա. «Պարզապես, եթե նախընտրական է, այդ դեպքում կառավարությունը չի զբաղվում իր բուն խնդիրներով, իսկ եթե վարչապետը խոսում է այդ թեմայով, նա պարտավոր է իրականացնել նաեւ գործողություններ»: Անդրանիկ Քոչարյանը վստահ է, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ՝ բանակի հետ կապված այսպիսի անհեթեթ շահարկումներ երբեք չէին լինի:

Կլիներ երկրի տիրոջ խոսք. «Վազգենը տեր էր, մենք հիմա տիրոջն ենք կորցրել եւ հիմա փնտրում ենք այսքան տարիներին ու չենք գտնում: Չենք էլ գտնի, որովհետեւ Վազգենի կառավարությունը կարճ աշխատեց, բայց նրա թողած էներգետիկան եւ ազնիվ մղումները ոչ մեկը այսօր չի կարողացել լրացնել»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing