Վարչապետը փոշմանե՞լ է

 

39ccb2a5e751e5c217fbe4b523201219

yelaket.am — Տարբերությունը որն է. քանդե՞լ արդեն գործող առողջապահությունը, թե՞ նոր ստեղծվողն ավիրել… վերջինն ավելի վտանգավոր է:

Կառավարության փոփոխությունները հասարակության շրջանակներում բուռն ոգևորություններ առաջացրեցին. ոմանք սկսեցին վեր հանել իրենց թաղված հույսերը, ոմանք տեղի ունեցածն անվանեցին «բարեփոխումներ», ոմանք էլ համարեցին շոու, նախընտրական քարոզարշավ։




ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը «բարեփոխումներ»-ի նպատակով փոխեց նաև առողջապահության նախարարին. Արմեն Մուրադյանին փոխարինեց Լևոն Ալթունյանը, ինչը բուռն դրական արձագանքների առիթ հանդիսացավ. առողջապահության ոլորտը շատերը համարեցին կաթվածահար եղած, և փրկության նավը կարծես թե նշմարվեց։

Բայց շատ չի անցել այդ օրից, և այսօր մամուլում հայտնվեց լուրը, որ Արմեն Մուրադյանը կնշանակվի բժշկական համալսարանի ռեկտոր։ Իսկ ժամեր անց լուրը պաշտոնապես հաստատվեց. «Այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ խորհրդի նիստ, որի ընթացքում միաձայն ընդունվեց ՀՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանի ` ռեկտորի պաշտոնից ազատվելու մասին դիմումը: Խորհրդի նիստը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին միաձայն ընտրեց բուհ-ի ռեկտոր»:

Առողջապահության ոլորտում բարեփոխումների նպատակով կրճատում են մի մարդու, ում օրեր անց  վստահում են առողջապահության հիմքը, ամենակարևորը՝ ՀՊԲՀ -ը, որտեղ սովորում են ինչպես և ինչպիսի բժիշկ դառնալ` մոռանալով, որ ՀՊԲՀ-ն ոչ պակաս կարևոր է, ավելին, ամենակարևորն է… ծառը ջրում են արմատներից։

Կարելի է եզրակացնել, որ առողջապահության ոլորտում ոչինչ չփոխվեց։ Սա նույնն է, որ վարչապետն օրեր անց հայտարարի, որ այն սոցիալական 4 խումբը, ովքեր  կառավարության նիստում տեղի ունեցած որոշմամբ գազի սակագինը պետք է վճարի խորանարդ մետրը 100 դրամ պակաս՝ լույսը կվճարի կՎ-ը 100 դրամ ավել։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author