Լրահոս

Վարչապետի «ապտակը» Միհրան Պողոսյանին. ԴԱՀԿ նախկին պետը նեղված է

 

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մտնելով ընտրապայքարի մեջ անում էր ամեն բան, որպեսզի իշխող ուժը հաղթանակի դեպքում իրեն գործադիրում լուրջ պաշտոն  վստահի: Խոսակցություններ էին շրջանառվում, որ նա ցանկանում է վերցնել կամ կառավարության ֆինանսական բլոկը, կամ Երևանի քաղաքապետի պաշտոնը: Պողոսյանը իր թիմակիցների հետ հանդիպումների ժամանակ հայտարարում էր, որ ինքը միայն մանդատի համար պայքարող տղա չէ ու ավելի մեծ պաշտոնի է արժանի: Սա էր պատճառը նաև, որ նա ըստ մամուլի հրապարակումների աստղաբաշխական գումարներ էր խոստանում ընտրողներին:

Միհրան Պողոսյանը լավ է հասկանում, որ առաջիկայում կառավարության ձևավորման գործում մեծ դեր է ունենալու գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Երեկ, երբ վարչապետը այցելել էր Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, որտեղ և առաջադրված է Պողոսյանը, ԴԱՀԿ նախկին պետը փորձել է իր ապագայի հարցը ճշտել:

Համայնքում դահլիճային հանդիպման ժամանակ Միհրան Պողոսյանի թիկունքում նստած մի կին հարց ուղղեց վարչապետին՝ որտե՞ղ եք տեսնում Միհրան Պողոսյանին՝ կառավարությունո՞ւմ, թե՞ Ազգային Ժողովում: «…սոցհարցումների հիման վրա ռեյտինգային կարգով առաջադրել ենք մեր թեկնածուներին եւ ձեզանից յուրաքանչյուրդ կարող եք քվեարկություն կատարել՝ ինքն ուզո՞ւմ է այդ թեկնածուին, թե ուզում եք մեկ այլ թեկնածուի: Այս իսկ պատճառով պարոն Պողոսյանը կհայտնվի՞, անունն ի՞նչ էր, Ազգային ժողովում, թե՝ չէ, դա կախված է ձեր վստահության քվեից: Պարոն Պողոսյանին կառավարության կազմում չեմ տեսնում»,- պատասխանեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի պատասխանը ապտակ էր Միհրան Պողոսյանին: Ակնհայտ էր, որ դահլիճում ներկա կնոջ հարցը Պողոսյանի կողմից կազմակերպված շոու էր, ինչն էլ հասկանալի էր Կարեն Կարապետյանի համար և նա հասկացրեց, որ նման շոուներ իր մոտ չեն անցնում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

Kara

Kara