Լրահոս

Վարչապետի առաջին օլիգարխ հյուրը.Սամվել Ալեքսանյանը՝կառավարությունում

 

sk

hayeli.am — Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ ժամը 14.00-ին  քննարկվել է Հայաստանի Հանրապետության 2017 թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակը:Նորանշանակ վարչապետի մոտ են հրավիրվել տնտեսական բլոկի բոլոր նախարարները «ՀՀ 2017 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու:

Քննարկմանը hayeli.am-ի տեղեկություններով ներկա են եղել  միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանը,Պետեկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը  ,նորանշանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Քննարկումը, մեր ունեցած տեղեկություններով բավականին թեժ և ուշագրավ է եղել:

Հատկանշական  է հատկապես այն,որ ներկա չի եղել  ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Պետական բյուջեի նախագծի նախնական պարբերակի քննարկումից հետո, կառավարությունում  ժամը 18.00-ին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է գործարար Սամվել Ալեքսանյանին:Հավանաբար հանդիպման ընթացքում քննարկվել են ներմուծման և արտահանման մենաշնորհային  հարցեր:

Ներկաներն ասում են,որ թե կառավարության նիստերի և թե նման հանդիպումների ժամանակ վարչապետն իրեն պահում է բավականին <<սվոյսկի>>,անմիջական և ազատ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing