good-banner
Լրահոս

Վարչապետի հանձնարարականը՝ նախարարին

 

ՀՀ Կառավարության՝ մարտի 30-ի նիստը մեկնարկեց 15 րոպե ուշացումով:

Վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ բացատրություն չներկայացրեց ուշացման վերաբերյալ և անցավ հանձնարարականներին:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ եռամսյա ժամկետում մշակել և կառավարությանը ներկայացնել սնանկության գործերով կառավարիչների գործունեության արդյունավետության վերաբերյալ ուղղված առաջարկություն:

«Կառավարությանը հասցեագրված բողոքների մեծ մասը կապված է կառավարիչների աշխատանքում առկա բացթողումների և թերացումների հետ: Բողոքների պատճառ են դարձել նաև սնանկության բավական երկար գործընթացն, ինչպես նաև կառավարիչների կողմից թույլ տրված խախտումները»,-նշեց վարչապետը՝ հավելելով որ մինչ օրս Կառավարությունը չունի համապատասխան գործիքակազմ՝ նշված խնդիրների վրա ազդեու համար: Վարչապետն առաջարկեց Արդարադատության նախարարին՝ մշակել մեխանիզմներ՝ մինչև սնանկացման գործընթացի սկսումը, որն առավել արդյունավետ տարբերակ է:

«Տիկին Հովհաննիսյան, կխնդրեմ Ձեզ, որ այս հանձնարարականը կատարելիս կարողանաք բերել որոշակի կանխարգելիչ միջոցառումներ, որ այդ վիճակին չհասնենք»,-նախարարին դիմեց վարչապետը:

Անդրադառնալով հանձնարարականին՝ Արդարադատության նախարարը նշեց, որ նախորդ օրենսդրությամբ քայլեր ձեռնարկել են ներազդել սնանկության գործընթացի վրա, և այժմ այդ միջոցառումների շրջանակում կներառեն լրացուցիչ գործիքակազմեր:

 

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lurer.com

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

Kara

Kara