Լրահոս

Վարչապետի հրահանգով մարդկանց զրկում են թոշակից.

 

Վերջին օրերին Politik.am-ի խմբագրությունը Հայաստանի տարբեր մարզերից ահազանգեր է ստանում, որ հաշմանդամության թոշակ ստացող քաղաքացիները կանգնում են խնդիրների առաջ: Մեզ ահազանգած քաղաքացիները տեղեկացնում էին, որ հաշմանդամության կարգի հերթական ստուգումների ժամանակ շատերին զրկում են  կարգից, որպեսզի նրանք այլևս թոշակ չստանան.«Բժիշկներն ասում են, որ վարչապետը հրահանգել է հնարավորինս քիչ մարդկանց հաշմանդամության կարգ տալ, որպեսզի բյուջեի միջոցները տնտեսվեն: Փաստորեն էլի պետության բեռը խոցելի խավի վրա է ընկնում»,-ասաց մեզ զանգահարած քաղաքացիներից մեկը:

Պարզվում է քաղաքացիներին թոշակից զրկելը կառավարության ներքին որոշման արդյունքն է: Օրերս մամուլում հայտնեց մի տեղեկատվություն, որը բացատրում է, թե ինչու են թոշակառուներին իրենց հասանելիքից զրկում: Մամուլով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կառավարությունում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, որ մինչև հիմա պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է մոտ 140 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ. համար նախատեսվում է 250 մլրդ դրամ, ինչն ահռելի բեռ է բյուջեի վրա: Ըստ մամուլի հրապարակումների՝ ներքին կարգով գերատեսչություններին վարչապետի կողմից հանձնարարվել է մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing