Վարչապետի կոշտ ուղերձից հետո «թալանչիները» նահանջեցին. Գները իջան

132

lragir.am — Սուպերմարկետները հետ են վերադառնում բանջարեղենի և մսի նախկին գներին, որոնք բարձրացրել էին Ազգային անվտանգության ծառայության ստուգումների հետևանքով: Արդեն հայտարարություն են տարածել «Երևան Սիթի» և «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցերը:

«Հարգելի գնորդներ, սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ այսօր՝ ժամը 16:00-ից սկսած Նոր Զովք սուպերմարկետներում մրգի, բանջարեղենի և մսի գները նվազել են»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառել է «Նոր Զովքը»:

«Երևան Սիթիի» տարածած հայտարարությունում նշվում է.«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գոևծունեությունը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ դատապարտել էր սուպերմարկետների՝ գների թանկացման քաղաքականությունը՝ կոչ անելով հանրությանը բոյկոտել թալանչիներին ու կոռուպցիոներներին:



Загрузка...