good-banner
Լրահոս

Վարչապետի սենսացիոն թուղթը. Հարցը լուծվեց

 

arm1484385237100

Հայաստանում նախընտրական շրջանում սկիզբ առած ինտրիգների, խարդավանքների ու այլ բնորոշ երեւույթների թեմաներից մեկը դարձավ Կարեն Կարապետյանի տեղեկանքի հարցը՝ Հայաստանում վերջին 4 տարում բնակության վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում Հայաստանում անընդմեջ չի բնակվել, նրա պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 2011 թվականից մինչեւ 2016 թվականը եղել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը: Այսինքն, բնակվել է Մոսկվայում, որտեղ գտնվում է Գազպրոմբանկի գրասենյակը:
Մամուլում պարբերաբար «արտահոսքեր» են լինում մեկ այն մասին, որ հանձնարարված է իրավական հիմքեր պատրաստել նման տեղեկանքի համար, մեկ էլ՝ թե Սերժ Սարգսյանը «այս անգամ անբիծ ընտրություն անցկացնելու» համատեքստում չի ցանկանում ամեն գնով ցուցակ մտցնել վարչապետին:
Այս խնդրի շուրջ առայժմ հստակություն չկա, միայն «արտահոսքեր» են ու փորձագիտական տեսակետներ: Այս հանգամանքը շատերը կապում են ներիշխանական պայքարի ու ինտրիգների հետ, կան տեսակետներ, թե Սերժ Սարգսյանն ընդհանրապես փոշմանել է Կարեն Կարապետյանին հրավիրելու ու վարչապետ նշանակելու հարցում:
Ինքը Կարեն Կարապետյանը նույնպես անորոշ պատասխան է տվել այս հարցին. «Ես ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանո՞ւմ է սահմանափակումը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, չգիտեմ, բայց եթե չհամապատասխանի, չեմ լինի», ասել է նա իր մամուլի ասուլիսում:
Այսինքն, Կարապետյանը «խոստովանել» է, որ Երեւանից դուրս է ապրել, բայց բաց է պահում խնդիրը, Երեւանից դուրս ապրելը չհամարելով վերջնական «դատավճիռ»:
Այստեղ առկա է մի ուշագրավ հանգամանք: Ժամանակին «ժէկ»-ի թղթով Հայաստանի նախագահի ընտրությանը մասնակցեց Ռոբերտ Քոչարյանն ու դարձավ նախագահ: Այն ժամանակ «իրավական հիմնավորումը» Հայաստանի ԳԽ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումն էր Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Քոչարյանի 10-ամյա մշտական բնակության հարցը լուծվեց այդ որոշման հիման վրա:
Արժե նշել, որ դա միակ դեպքն է, երբ Հայաստանի իշխանությունը հիշեց այդ որոշման մասին: Այդ որոշումը ոչ միայն չկատարվեց, այլեւ խնամքով մոռացության մատնվեց:
Ինչեւէ, Կարեն Կարապետյանը կարող է դիմել այս «նախադեպին» եւ մի այնպիսի տեղեկանք ներկայացնել, որ Հայաստանի իշխանությունը որեւէ առարկություն չունենա: Այդ փաստաթղթի իրավական հիմքն ու «ելակետը» կլինի Սերժ Սարգսյանի 2013 թ. սեպտեմբերի 3-ի որոշումը ԵՏՄ-ին միանալու վերաբերյալ: Ճիշտ է, մի քանի ամիս չի բավականացնում խորհրդարանի ընտրության ցուցակում հայտնվելու համար, սակայն դա տեխնիկական խնդիր է:
Ընդ որում, եթե 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը մնաց թղթի վրա, 2013 թ. սեպտեմբերի 3-ի որոշումն անշեղորեն իրագործվում է. Հայաստանը ԵՏՄ անդամ է, իսկ Կարեն Կարապետյանն էլ մշտապես բնակվել է ԵՏՄ-ում:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

http://www.lragir.am/index/arm/0/country/view/146030

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...