Վարչապետի ծանր հակահարվածը Ծառուկյանին. Կլոունադան շարունակվում է

0

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ լայնածավալ ստուգումներ են անցկացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։
Ըստ ամենայնի, այսպիսով վարչապետ Կարեն Կարապետյանը հակահարված է հասցնում Գագիկ Ծառուկյանին, ով վերջին օրերին լուրջ արշավ է իրականացնում նրա դեմ: Մասնավորապես, նրա անվան խմբակցության պատգամավորները վերջին օրերին սուր քննադատության են ենթարկում վարչապետին, ընդհուպ ակնարկելով հրաժարականի մասին:
Իր հերթին, Ծառուկյանի սպորտի նախարարը երեկ ծանր բնորոշումներ էր տվել վարչապետի գործընկերոջը՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանին:
Այսօր ԶԼՄ-ներում տեղեկություն եղավ, որ Ծառուկյանի այդ հրահանգը պայմանավորված է նրանով, որ Կարեն Կարապետյանը դեմ է 2018-ին կազմավորվելիք նոր կոալիցիայում ԲՀԿ-ի ներկայությանը:
Վարչապետն էլ ի պատասխան այդ արշավի դիմել է թերեւս ամենացավոտ միջոցին՝ հարկային ստուգումներին:
Հետաքրքիր է, որ նման մի բան էլ կատարվեց 2015-ին, երբ Մոսկվան Երեւանում ծավալվող բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջնորդներին հռչակեց կլոուններ, իսկ Ծառուկյանին էլ հեռացրին քաղաքականությունից:
Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց Ծառուկյանի բազմամիլիարդ թաքցված հարկերի մասին ու հանձնարարեց ստուգումներ անել: Ստուգումները սկսվեցին, բայց հետո Հովիկ Աբրահամյանի տանը տեղի ունեցավ հաշտություն, որի ժամանակ, ի դեպ, մեծ դեր խաղաց նույն Սամվել Կարապետյանը: Երեւում է՝ այն ժամանակվանից ինչ որ պայմաններ են խախտվել:
«Թաքցված հարկերը» ոչ մի տեղ էլ չեն կորել, եւ հենց այդ պատճառով էլ հնարավոր է ամեն ինչ կավարտվի հաշտությամբ ու որոշակի պայմանավորվածություններով:

Մյուս կողմից, ներկայիս «հեղաշրջումը» կառավարման նոր կարգի ու համակարգային նոր ստատուս քվոյի ձեւավորման հարցում զգալի տարբերվում է 2015-ի հեղաշրջման փորձից, եւ հնարավոր են այլ բնույթի զարգացումներ:
Մի խոսքով, կլոունադան շարունակվում է, պայքարը նոր համակարգում տնտեսա-քաղաքական քվոտաների համար մտնում է վճռական փուլ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache