Լրահոս

Վարդան Այվազյանը 250 հազար դոլարով առանձնատուն է գնել

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության համամասնական և ռեյտինգային ցուցակներով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Վարդան Այվազյանը նախորդ տարի 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է գնել:

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նոր հայտարարագրում նշել է նաև, որ նախորդ տարի հետ է վերադարձվել իր 250 հազար դոլար արժողությամբ փոխառությունը:

Փոխառությունը սովորաբար լինում է կամ ավանդի, կամ տոկոսով տրամադրած գումարի ձևով, սակայն վերջին դեպքում դրա տոկոսները չեն կարող այնքան շատ լինել, քանի որ կհամարվի վաշխառություն: 2016 թվականի սկզբին Վարդան Այվազյանի դրամական միջոցները հետևյալ տեսքն են ունեցել՝ 12 միլիոն 900 հազար դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել են:

Ազգային ժողովի պատգամավորի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, եղել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, որը կազմել է 8 միլիոն 260 հազար դրամ: Վարդան Այվազյանն ունի հողին ամրակայված 3 անշարժ գույք, Range Rover և Bentley ավտոմեքենաներ, երկու ընկերությունում էլ բաժնեմաս»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing