Վարդան Հարությունյանի և Ճվճվ Արոյի աներոջ նոր բիզնեսը

1

Դեռևս 2016թ.-ի հոկտեմբերի 8-ից՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակված Վարդան Հարությունյանը կարծես թե փորձում է թանկացումների ֆոնին նոր բիզնես ծրագրեր կյանքի կոչել : 

Մեզ հասած տեղեկությունների համաձայն ՊԵԿ նախագահի մայրը՝ Սուսաննա Զաքարյանը և հանրությանը հայտնի Ճվճվ Արոյի աներոջ աղջիկը Լիլիթ Աբրահամյանը,  2017թ-ի նոյեմբերին հիմնել են «Արմենիա Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն, որը իրակացնելու է ծխախոտի ներկրում:

Հայտնի է, որ սույն թվականի  հունվար ամսից, հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում տեղի ունեցավ, ինչն էլ իր հերթին հանգեցրեց  հարկային բեռի ավելացման:

Ակցիզային հարկի բարձրացումը իր հետ բերեց սեղմված գազի, դիզվառելիքի, ինչպես նաև ծխախոտի գնի թանկացման :

Կարելի է ենթադրել, որ Վարդան Հարությունյանը իր հետ փոխկապակցված անձանց անունով նմանատիպ բիզնես հիմնելով,  նպատակ ունի լուրջ դիրք գրավել ծխախոտի բիզնեսում :



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache