LifeStyle Հայտնիներ

Վարդան Հովսեփյանը պատմել է՝ ինչու այլևս չի նկարահանվում «Կայարան» հեռուստասերիալում

 

vram

Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Կայարան» հեռուստասերիալում հեռուստադիտողը չի տեսնում Վարդան Հովսեփյանին, ով նախկինում մարմնավորում էր կենտրոնական հերոսներից մեկին: Երբ դերասանը ակտիվ խաղից հետո միանգամից կորչում է հեռուստադիտողի տեսադաշտից, անմիջապես սկսում են քննարկումներն ու բազմաթիվ ասեկոսեներ կապում տվյալ դերասանի հետ: Այս անգամ եւս բացառություն չեղավ:
Life.panorama.am-ը կապ հաստատեց Վարդան Հովսեփյանի հետ, ով այս թեմայի շուրջ մեզ հետ զրույցում նշեց.
«Այն, որ Վռամի կերպարը այս պահին չի երեւում հեռուստասերիալում, դա պարզապես կապված է սցենարային գծի հետ, դա սցենարի հեղինակի որոշումն է, միեւնույն ժամանակ ըստ սցենարի` Վռամի հերոսը դեռ վերադառնալու է: Այնպես որ, ես դեռ շարունակելու եմ ներգրավված լինել այդ հեռուստասերիալում»:
Մեր նկատառմանը, թե շատերի կարծիքով Վարդան Հովսեփյանի ու «Կայարան» հեռուստասերիալի ստեղծագործական թիմի միջեւ անախորժություն է ծագել, դերասանը պատասխանեց.
«Նման բան չկա, մենք ունենք հիանալի հարաբերություններ: Ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չկա իմ ու թիմի միջեւ, ու չի էլ կարող լինել, քանի որ բոլորն էլ շատ լավ մարդիկ են»:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing