Վարդենիս քաղաքում բախվել են ВАЗ 21093-ն ու վառելափայտով բարձված ЗИЛ-ը. վերջինը կողաշրջվել է.

2

Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Ժամը 23:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Գեղհովիտ գյուղի բնակիչ Աշոտ Ավետիսյանի վարած ЗИЛ մակնիշի 31 ՍԼ 667 համարանիշի և Վարդենիս քաղաքի բնակիչ, Հայկ Զաքոյանի վարած ВАЗ 21093 մակնիշի 06 ՕՕ 459 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ЗИЛ-ը, որը բարձված է եղել վառելափայտով՝ կողաշրջվել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache