Լրահոս

Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին լարված վիճակ է. քաղաքացիները փակել են այն և մերժում են ոստիկանապետի առաջարկը (ֆոտո, վիդեո)

 

13287936_1205992596107456_1639320795_o-600x338

Այս պահին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհը փակ է: Այս հատվածում լարված իրավիճակ է: ArmLur.am-ին քաղաքացիները հայտնեցին, որ ստեղծված իրավիճակի պատճառը ավտոճանապարհահատվածի անբարեկարգ և աներթևեկելի պայմաններն են: Մեզ հայտնի դարձավ, որ հավաքվածների մեջ են Վարդենիկ, Ծովինար և այլ համայնքների բնակիչներ, որոնց փոխանցմամբ՝ ավելի քան 30 ավտոմեքենա այս պահին փակել է ճանապարհը. « Շտապ օգնության ավտոմեքենաները հրաժարվում են գալ այստեղ, ասում են՝ հիվանդը կմնա մեր վրա, էդ ճամփով հրաժարվում ենք գալ: Անգամ խանութների առաքիչներն են հրաժարվում գալ, ու այստեղի բոլոր խանութները դատարկվել, փակվել, չեն գործում»: ArmLur.am-ի այն հարցին, թե ինչ քայլերի են դիմելու, եթե սպառիչ պատասխան չստանան, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ կմնան այնքան, մինչև հարցի լուծման պատասխան չստանան. «Պետք լինի, երեք օր էլ կմնանք, առավոտից իրիկուն կմնանք էստեղ: Արդեն քանի՞ տարի է՝ այս վիճակն է: Ռազմավարական նշանակության ճանապարհ է, պատերազմական վիճակ է, նորմալ ճանապարհ չկա»,- վրդովված շարունակեցին քաղաքացիները: Վերջիններս հայտնեցին, որ տեղում է Մարտունու ոստիկանապետ Կարեն Սերոբյանը, ով քաղաքացիներին ասել է, թե մասնակիցներից 2-3 հոգու հետ պատրաստ է առանձնազրույց ունենալ և որևէ բան որոշել: Բնակիչները, սակայն, հրաժարվել են առաջարկից՝ ասելով, որ ամեն անգամ ընդառաջելով՝ խնդիրը մշտապես ետին պլան է մղվել:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing