Վարդենիսը գրեթե ամայացել է․ ինչ իրավիճակ է քաղաքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0

Գեղարքունիքի մարզի Վարդենի քաղաքի մուտքն ու ելքն այսօրվանից փակ է։ Այդպիսի որոշում է կայացվել, քանի որ Վարդենիսը համարվել է կորոնավիրուսի նոր օջախ։

Այսօր ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Վարդենիս քաղաքի փողոցները գրեթե դատարկ են, աշխատում են միայն մթերային խանութներն ու դեղատները։  Մեր նկարահանման ժամանակ քաղաքի փողոցներում շրջող մարդկանց կամ մեքենաների շատ հազվադեպ կարելի էր հանդիպել։ Սակայն նկատենք, որ քաղաքի փողոցներում շրջող ոստիկանների այդպես էլ չֆիքսեցինք, ախտահանում ևս չի կատարվում։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես թե մարդիկ իրենք են վախեցել և որոշել փակվել իրենց բնակարաններում և ինքնամեկուսանալ։

ArmLur.am-ի տեղեկություններով, առաջիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելանալու է․ այս  գիշեր ևս հաստատված դեպքեր են եղել. նոր մարդիկ են տեղափոխվել Երևան, իսկ նրանց ընտանիքի անդամներն էլ մեկուսացվել են։,


Բաժանորդագրվեք և ստացեքհրապարակումների ծանուցումները