LifeStyle Առողջություն

Վարունգով դիետա. -4 կգ` 7 օրում

 

ogurechnaya-dieta

Վարունգը կօգնի  ձեզ ազատվել տոքսիններից և նիհարել, կբարելավի մաշկի վիճակը և նյութափոխանակությունը:  Բացի այդ վարունգի միջոցով նիհարելը բավականին հեշտ է, քանի որ դիետան բավականին հագեցած է: Եթե պահպանեք կանոնները, 7 օրում 4 կգ-ի կորուստը երաշխավորված է:
Սակայն կիլոգրամներից ազատվելը միակ առավելությունը չէ: Վարունգը 90-95 տոկոսով բաղկացած է հեղուկից, ինչն էլ հենց օգնում է օրգանիզմին ազատվել ավելորդ տոքսիններից և և շլակներից, մաքրել երիկամները և անոթները, նորմալացնել նյութափոխանակությունը:
Նկատի ունեցեք, որ վարունգով դիետան հակացուցված է  երիկամաքարային հիվանդությունների և ընդհանրապես երիկամների հետ կապված խնդրի, մեծ թթվայնությամբ գաստրիտի և խոցային հիվանդությունների դեպքում:
Մենյու մեկ շաբաթվա համար. Մենք տալիս ենք վարունգի դիետայի 7 օրվա մենյուն: Դուք կարող եք փոխել մթերքները նմանատիպ այլ մթերքներով. Դրանից դիետայի էֆֆեկտը չի կորչում: Կարևորը` ոչ մի ֆասթֆուդ, քաղցրեղեն, սպիտակ հաց, կարտոֆիլ, բանան: Սկզբունքորեն դիետան կարող է  տևել 7 օրից էլ քիչ, այնքան որքան դու կդիմանաս:
1-ին օր. 
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. Թարմ բանջարեղենից աղցան (վարունգ, լոլիկ, բողկ, նեխուր), մեկ խնձոր
Երկրորդ ճաշ. Նարինջ կամ գրեյպֆրութ
Ընթրիք. Վարունգով և կանաչեղենով աղցան, հավելած բնական յուղով
Քնելուց 2 ժամ առաջ. Մեկ բաժակ կեֆիր
2-րդ օր.
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. 50 գրամ եփած միս (տավարի, ճագարի, հնդկահավի), վարունգով և բողկով աղցան`  ոչ յուղոտ թթվասերով
Երկրորդ ճաշ. Մեկ խնձոր (կարելի է եփած)
Ընթրիք. Աղցան վարունգից և կանաչեղենից
Քնելուց 2 ժամ առաջ.  Կտավատի սերմ ջրով (մեկ բաժակ ջրին մեկ թեյի գդալ)
3-րդ օր
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. 100 գրամ ոչ ճարպոտ ձկան միս, 100 գրամ եփած բրինձ (ցանկալի է մուգ), 1 վարունգ
Երկրորդ ճաշ. Մեկ վարունգ
Ընթրիք. Աղցան վարունգից և կանաչեղենից
Քնելուց 2 ժամ առաջ. Մեկ եփած խնձոր
4-րդ օր. 
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. 100 գրամ եփած բրինձ, ոչ աղի մոցարելա պանիր, 1 վարունգ
Երկորրդ ճաշ. Մեկ վարունգ
Ը նթրիք. Աղցան վարունգից և կանաչեղենից, գումարած բնական յուղ
Քնելուց 2 ժամ առաջ. Մեկ բաժակ կեֆիր
5-րդ օր.
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. Թարմ բանջարեղենից աղցան (վարունգ, լոլիկ, բողկ, նեխուր), մեկ նարինջ
Երկրորդ ճաշ. Խնձոր (կարելի է եփած)
Ընթրիք. Աղցան վարունգով և կանաչեղենով, հեվալած բնական յուղով, կարելի է ավելացնել քունջութի հատիկներ և թոֆու պանրի մանր կտորներ
Քնելուց 2 ժամ առաջ. Մեկ վարունգ
6-րդ օր. 
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. Թարմ բանջարեղենից աղցան (վարունգ, լոլիկ, բողկ, նեխուր), 2 եփած լորի ձու, մեկ տանձ
Երկրորդ ճաշ. Մանդարին կամ կես բաժակ բալ
Ընթրիք. Աղցան վարունգից և կանաչեղենից, հավելած բնական յուղով
Քնելուց 2 ժամ առաջ. Խնձոր (կարելի է եփած)
7-րդ օր.
Նախաճաշ. Տարեկանի հացի ոչ մեծ տոստ, 2 վարունգ
Ճաշ. Թարմ բանջարեղենից աղցան (վարունգ, լոլիկ, բողկ, նեխուր), խնձոր (կարելի է եփած)
Երկորրդ ճաշ. Աղցան լոլիկից և կանթնաշոռից, հավելած կանեչեղենով
Ընթրիք. Կանաչեղենով աղցան, գումարած բնական յուղ
Քնելուց 2 ժամ առաջ. 1 վարունգ
Վարունգի օգտակար հատկություններին ծանոթացեք այստեղ

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...