Լրահոս

Վարուժան Ավետիսյան. «Օսիպյանին եւ Եղիազարյանին պահում ենք որպես անվտանգության երաշխիք, բայց եթե կրակ արձակեն, մենք էլ կրակով կպատասխանենք»

 

Varujan_Avetisyan

aravot.am – Էրեբունի վարչական շրջանում գտնվող ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Հիմնադիր Խորհրդարանի» անդամները չեն պատրաստվում հանձնվել։

Aravot.am-ի հետ զրույցում ՀԽ-ի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, որը եւս ՊՊԾ շենքի գրավողներից է ու հիմա գտնվում է այդ տարածքում, ասաց. «Այս պահին հարաբերական հանգիստ վիճակ է։ Սպասում ենք, կարծես թե առժամանակ դադարեցրել են գրոհի նախապատրաստումը»։

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։

ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը։ Այս առնչությամբ էլ Վարուժան Ավետիսյանն ասաց․ «Նրանք եկել էին մեզ հետ բանակցելու, պահեցինք մեզ մոտ՝ մեր անվտանգությունն ապահովելու համար»։

Aravot.am-ի հարցին՝ իսկ եթե իշխանությունը հաշվի չառնի ձեր նշած՝ անվտանգության երաշխիքը՝ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաններին, եւ ուժային գործողությունների գնա, Ավետիսյանն ասաց․«Հաշվի չի առնի, կրակ կարձակի, մենք էլ կրակով կպատասխանենք»։

Aravot.am-ի այն դիտարկմանը՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ասել է  ՝ «Հիմնադիր խորհրդարանի» պահանջը՝ Սեֆիլյանին ազատ արձակելու, անհնար է, Վարուժան Ավետիսյանն ասաց․«Դե Քադաֆիի համար էլ էր անհնար, Չաուշեւսկու համար էլ էր անհնար, Յանուկովիչի համար էլ էր անհնար։ Ասում են էլի, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ «Հիմնադիր Խորհրդարանն» այսօր հայտարարել է զինված ապստամբության մասին, որի ընթացքում գրավել է  Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՊՊԾ գնդի տարածքը։ Այս տարածքում ներկայումս մեծ թվով ոստիկանական զորքեր կան, տեղում են նաեւ փոստիկանապետեր։ Հանրապետության տարբեր տարածքներում մեքենաներ են խուզարկվում։ Այսօր մեծ թվով մարդկանց են տեղափոխել ոստիկանական բաժիններ։


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing