Լրահոս

Վարուժան Ավետիսյան. Սերժիկների բանդան մեր վրա գրոհելու վճիռ ունի

 

1837ccbe7b2ee113ba2b78b424d009c3

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը NewsLine-ի հետ զրույցում նշեց, որ իշխանությունները խախտել են ձեռք բերված պայմանավորվածությունը:

«Իրենց բնաշխարհի բարոյականության արժեհամակարգի համապաստախան եթե արտահայտվենք, իրենց կարծիքով մեզ քցել են», — մեզ հետ զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը:

Մեր այն հարցին, թե «Սասնա ծռեր» խմբավորումը ինչ քայլեր է ձեռնարկելու, նշեց.

«Մենք ունենք որոշակի լծակներ: Այս պահին չեմ ասի, թե կոնկրետ ինչ ենք պատրաստվում անել, բայց կօգտագործենք այդ լծակները»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Վարուժան Ավետիսյանը նշեց, որ արդեն իսկ ստեղծվել է մամուլի կենտրոնը:

«Լրագրողական կետը ստեղծված է, սակայն ինտերնետ թույլ չեն տալիս, մինչդեռ մենք Կուտոյանի հետ առաջին հերթին պայմանավորվել էինք ինտերնետի մասին, որովհետև ինտերնետը ուղիղ հեռարձակում է հղում: Ոստիկանների առկայությամբ ապահովող այդ անվտանգության խնդիրը մենք առաջարկեցինք փոխարինել ինտերնետով՝ ուղիղ հեռարձակմամբ ապահովող անվտանգության երաշխիքով, իսկ Սերժիկը մեզ խաբեց: Դա նշանակում է, որ սերժիկների բանդան մեր վրա գրոհելու վճիռ ունի: Չեն շահելու: Նախապես զգուշացնում եմ, որ հետևանքների համար պատասխանատու է ռեժիմը»,- եզրափակեց Վարուժան Ավետիսյանը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing