LifeStyle Լրահոս Հայտնիներ

«Վատ եմ վերաբերվում ծաղրանքին և ոչ ոք դրա իրավունքը չունի». Գուրգեն Դաբաղյանը Եղիշե Աղաջանյանի կատարման մասին

 

f582993add3e67_582993add6957-thumb

«X-Factor» նախագծի Եղիշե Աղաջանյանի կատարման մասին Tert.am Life-ն անդրադարձել է:

 

Նշենք, որ Եղիշեն կատարել է Գուրգեն Դաբաղյանի «Լուսին ես ամպի տակին» երգը, որի ժամանակ ժյուրիի անդամները բեմ են բարձրացել և պարել:

 

Ժյուրիի քայլը համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել: Շատերի կարծիքով՝ ժյուրիի ծաղրանքն անմարդկային է: Երգիչ Գուրգեն Դաբաղյանը նույնպես անդրադարձել է շրջանառվող աղմուկին:

 

«Անդրադառնալով երեկվա X-Factor նախագծի հետ կապված աղմուկին, որտեղ մի տղա երգեց իմ երգացանկի երգերից և շատերի կարծիքով ծաղրանքի արժանացավ ժյուրիի անդամների կողմից ասեմ, որ վատ եմ վերաբերվում ծաղրանքին և ոչ ոք դրա իրավունքը չունի, բայց չեմ կարծում, թե ծաղրանք եղել է: Ուղղակի լարված էր մասնակիցը, ինչը հասկանալի է: Չմոռանանք, թե առաջին անգամ ինչպես ենք ելույթ ունեցել բոլորս էլ: Իսկ Եղիշե ջան դու կեցցես համարձակ ելույթի և բարձր տրամադրություն փոխանցելու համար: Քեզ շատ-շատ հաջողություններ եմ մաղթում…»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչը:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing