Վաճառվում է արջ՝ փակովի

0

Միջազգային International Animal Rescue կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանի ժամանցի վայրերում անազատության ﬔջ պահվող գորշ արջերի կեցության պայմաններին, ահազանգելով, որ արջերը հիﬓականում պահվում են նեղ, կեղտոտ վանդակներում` սոված վիճակում:

«Արﬔնպրես»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արﬔն Վարդանյանն ասաց, որ խնդրի մասին տեղեկացել է լրատվաﬕջոցներից: «Ահազանգը փոխանցվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարﬕն եւ նրանք արդեն զբաղվում են այդ խնդրով: Տեսչական մարﬕնը կպարզի՝ արդյոք համապատասխանում են այդ արջերի պահման պայմանները ընդունված չափանիշներին»,-ասաց նա:

«Սեփականատերը պարտադիր պետք է ունենա արջի պահման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաեւ բժշկի թուղթ` արջի առողջական վիճակի մասին»,- հավելեց Արﬔն Վարդանյանը: Արդեն ինքնին հետաքրքրական է այն փաստը, որ բնապահպանության նախարարությունը խնդրի մասին տեղեկանում է ԶԼՄ-ներից: Հարց է առաջանում, թե ո՞րն է բնապահպանության նախարարության իմաստը ընդհանրապես:

Նույնիսկ բազմաթիվ հրապարակումներից ու հանրային քննարկումներից հետո երբ հարցը կարծես թե հանրության ուշադրության կենտրոնում է, բնապահպանության նախարարության անգործությունը տեսնելու համար բավական է list.am կայքում որոնել լատինատառ արջ և կտեսնենք որ վաճառվում է գորշ արջ, որը պահվում է փոքր վանդակում: Արջը վաճառվում է փակովի կամ փոխանակվում է ավտոմեքենայի հետ:



Загрузка...