Լրահոս

Վախեցած, անկյուն քշված ռուսական ցարը՝ 2018-ի ընտրությանն ընդառաջ

 

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը մինչև 2020թ-ի դեկտեմբերը երկարաձգել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու պատժի փորձաշրջանը:

Սա ավտոմատ նշանակում է, որ Նավալնին չի կարող մասնակցել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին: Արտաքուստ անհասկանալի է, թե ինչից է վախենում Վլադիմիր Պուտինը, երբ բոլոր հարցումներով նրա վարկանիշը գերազանցում է 80%-ը, և Ռուսաստանի գործող նախագահն, ըստ էության, չի կարող լուրջ մրցակիցներ ունենալ առաջիկա ընտրություններում: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ հարցումներն արտահայտում են անայլընտրանք, վախեցած Ռուսաստանի պատկերը, իսկ Նավալնու հայտը մարտահրավեր է հենց այդ Ռուսաստանին:

Այսինքն, սոցիոլոգիական պատկերը կարող է արմատապես փոխվել, երբ ռուսաստանցիները համոզվեն, որ Պուտինն այլընտրանք, իսկ իրենք ընտրության հնարավորություն ունեն: Մյուս կողմից` Նավալնին ոչ Զյուգանով ու Ժիրինովսկի է, ոչ էլ նույնիսկ Յավլինսկի. նա «մութ անտառ» է` իր անկանխատեսելիությամբ ու ինտրիգներով:

Դրա լավագույն ապացույցը Նավալնու վերջին ամիսներին կազմակերպած զանգվածային ակցիաներն են, որոնց կորիզը երիտասարդությունն է, որին Կրեմլը չի կարողանում ահաբեկել ավանդական մեթոդներով: Նավալնին դեմոկրատական ընդդիմության առաջնորդ է, սակայն ազգային հարցերում նա ունի ճկուն դիրքորոշումներ, ինչը կարող է գրավիչ լինել ազգայնական շատ ընտրողների համար, իսկ դա մարտահրավեր է Պուտինի կայսերականության մենաշնորհին:

Տարիներ շարունակ Պուտինի համար ստեղծվել է ցարի կերպար, որի լեգիտիմությունը խարսխվում է անսահմանափակ իշխանության և անայլընտրանքայնության վրա: Ցարը համակարգի մոտ կկորցնի լեգիտիմությունն ու հեղինակությունը, եթե նրան մարտահրավեր նետի ռուսական հեղափոխության առաջնորդը:

Նավալնուն թույլ չեն տա մասնակցել ընտրություններին, սակայն չեն կարող չեզոքացնել նրա գործոնը: Նրա չմասնակցությունն ընտրական կամպանիային Պուտինին վերածում է վախեցած և անկյուն քշված Ռուսաստանի առաջնորդի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing