good-banner
Լրահոս

Վերադարձրել են Քյարամ Սլոյանի գլուխը

 

ki28Z6wddtM

hraparak.am-ը գրում է. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության արդյունքում, ապրիլի 2-ի գիշերը հակառակորդի կողմից սպանված ու գլխատված Քյարամ Սլոյանին անդրադարձել է նաև իտալական մամուլը: Իտալացի լրագրողուհին եղել է նրանց գյուղում, նրանց տանը, լուսանկարել ծանր պայմանները, որում ապրում է ընտանիքը, պատմել այդ ընտանիքի ու հերոս տղայի պատմությունը:

Ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը փրկվելու  տարբերակ է ունեցել, նա կարող էր փախչել, երբ դեռ իրեն այդքան էլ մոտ չէր հակառակորդը, բայց տեսնելով հրամանատարին ընկնելիս, փորձել է հասնել օգնության: Հենց այդ պահին են մի քանի հոգով նրան սպանել, այնուհետ գլխատել՝ իրենց հետ տանելով գլուխը: Գլխատված երիտասարդ տղայի լուսանկարներով ողողված էր ադրբեջանական մամուլը, եղան նաև միջազգային ԶԼՄ-ների հրապարակումներ:

Իտալական մամուլի անդրադարձում Քյարամ Սլոյանի հայրը խնդրել էր վերադարձնել տղայի գլուխը, որպեսզի գոնե փոքր-ինչ հանգստանան իրենք: Երեկ հայտնի դարձավ, որ այն վերադարձրել են ու հուղարկավորել տղային:

Քյարամի հայրն ու հորեղբայրը, եղբայրները պատրաստվում են մեկնել Արցախ:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am