Վերաքննիչն ապօրինի որոշում է կայացրել. ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին

60

Վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումն ապօրինի է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

«Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»,- ասացին Հատուկ քննչական ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը եւ վերացրեց առաջին ատյանի կայացրած որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache