Վերջ բանակցություններին. Ալիևը պատրաստվում է պատերազմի

0

Ադրբեջանում ապրիլի 11-ին կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի ստորագրել է արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարելու մասին հրամանագիր, որոնք կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին»,- ասված է  Ադրբեջանի նախագահի հրամանագրի տեքստում:

Հրամանագրի համաձայն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանձնարարվել է կազմակերպել արտահերթ նախագահական ընտրություններն Ընտրական օրենսգրքի համաձայն, սակայն պետք է նշել, որ Ադրբեջանում նախագահական հերթական ընտրությունները պետք է կայանային 2018 թվականի հոկտեմբերի 17-ին:

Այս թեմայի շուրջ Politik.am-ը զրուցեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, ով արտահերթ ընտրություններ անցկացնելը  կապեց երկու  հանգամանքի հետ՝ Ղարաբաղյան հարց  կամ ներքին քաղաքականություն.

«Եթե ընդունենք, որ արտահերթ ընտրություններ անցկացնելը ներքին քաղաքականության հետ կապված հարց է՝ կարող ենք վերցնել մի օրինակ՝ տեսականորեն պատկերացնենք Ալիևը նկատել է, որ ունի լուրջ մրցակից, և որպեսզի այդ մրցակիցը թափ չստանա, շտապում է ապրիլին անցկացնել ընտրություններ»,- նշեց Գրիգորյանը՝ սա ընդունելով տարբերակ, որը այդքան էլ հավանական չէ, քանի որ Ադրբեջանում ամեն բան կենտրոնացած է Ալիևի ձեռքում:

Անդրադառնալով հաջորդ հանգամանքին, որը արտահերթ ընտրություններ անցկացնելու ամենահավանական պատճառն է, Գրիգորյանը նշեց Ղարաբաղյան հարցի շուտափույթ լուծման՝ հնարավոր պատերազմի մասին.

«Կարծում եմ Ալիևը պատրաստվում է պատերազմի, այդ պատճառով ցանկանում է իր լեգիտիմությունը շուտափույթ ստանալ, քանի որ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում տեղի ունեցած ելույթից հետո, հասկացավ, որ վերջ՝ Հայաստանը հակված չէ բանակցել Ղարաբաղյան հարցի շուրջ Ադրբեջանի հետ՝  կարգավիճակի փոփոխման դիմաց, որը իրենից ենթադրում է տարածքների հանձնում Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը հավելելով, որ եթե հոկտեմբերին տեղի ունենային ընտրությունները  Ալիևը չէր համարձակվի պատերազմ սկսել, քանի որ պարտվելու պարագայում նրան որպես նախագահ դժվար թե կարելի է պատկերացնել:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache