Լրահոս

Վերջապես ամեն ինչ տեղն ընկավ

 

arm148127028375

lragir.am –  Ռուսաստանի պետական կրկեսի տնօրեն Դմիտրի Իվանովը և Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը համագործակցության համաձայնագիր են կնքել:

Այսպիսով, հայ-ռուսական «ինտեգրացիոն» գործընթացները խորանում են: Նախ «ինտեգրվեց» տնտեսությունը ԵՏՄ Հայաստանի մուտքով, հետագայում ռուսներն անցան բանակի «ինտեգրմանը», երբ ստորագրվեցին հայ-ռուսական համատեղ ՀՕՊ-ի եւ միասնական զորախմբի վերաբերյալ պայմանագրերը:

Բանակն ամենակարեւորն էր, քանի որ մնացել էր հայկական պետական ինքնիշխանության վերջին պահապանը: Բանակից հետո արդեն տեխնիկական խնդիր էր քաղաքական համակարգի «ինտեգրումը», որը հաջողությամբ տեղի է ունենում:

Բայց ինչ որ բան այնուամենայնիվ պակասում էր: Եվ ահա, քաղաքական համակարգի աբսորբացիային զուգահեռ ստորագրվում է խիստ խորհրդանշական «ինտեգրացիոն» պայմանագիր Հայաստանի եւ Ռուսաստանի կրկեսների միջեւ:

Խնդիրը միայն այն չէ, որ հայկական քաղաքական համակարգը կրկես է հիշեցնում, առավել եւս քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի վերաբերյալ խոսակցությունների համատեքստում: Ի դեպ, խորհրդանշական է նաեւ, որ Երեւանի կրկեսը չի գործում մոտ 4 տարի: Դա համընկնում է այն շրջանի հետ, երբ Հայաստանում քաղաքականությունը վերածվեց կրկեսի՝ Հայաստանը մտավ ԵՏՄ, իսկ ոչիշխանական բեւեռը սկսեց «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը»:

Ինքնին կրկես է հիշեցնում հայ-ռուսական հարաբերությունն իր բոլոր դրսեւորումներով եւ ոլորտներով: Բանն այն է, որ որքան շատ են «ինտեգրվում» Հայաստանն ու Ռուսաստանը, այնքան հեռանում են միմյանցից: Դա գալիս է նրանից, որ իրար «ինտեգրվում» են երկու միավորներ, որոնց բնական, քաղաքական եւ այլ բնույթի շահերն ու ձգտումները տրամագծորեն հակառակ են, հաճախ՝ հակամետ:

Այսպիսով, կրկեսների միջեւ պայմանագրով ամեն ինչ տեղն է ընկնում՝ հայ-ռուսական հարաբերությունների բնույթն ամբողջանում է եւ կոնկրետ բովանդակություն ստանում:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

newhing

newhing