Վերջապես հասան Գագիկ Խաչատրյանին

109

Հուլիսի 13, 2018 թվագրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչություն է ուղարկվել ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից 2011-2013 թվականների ընթացքում «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ի նկատմամբ իրականացրած ապօրինի հետապնդումների վերաբերյալ քաղաքացի Մեխակ Գաբրիելյանի դիմումը: Ըստ դիմումատուի` պաշտոնատար անձանց կողմից ընկերության նկատմամբ, առանց բավարար հիմքերի, հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է 550 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով տուգանք, այնուհետև արգելափակվել են ընկերության ներմուծումներն ու արտահանումները: Ապօրինի գործողությունների արդյունքում «Գոլդեն Ֆիլդ» ընկերությանը պատճառվել է շուրջ 64 միլիոն ԱՄՆ դոլար գումարի գույքային վնաս:

Գագիկ Խաչատրյանի խայտառակ գործունեությանը Henq.am-ն անդրադարձել է դեռևս այս տարվա հուլիսի 3-ին «Գագիկ Խաչատրյանն ու նրա հեքիաթային հարստության առեղծվածը» նյութում՝ բնավ էլ չակնկալելով, որ այն ամբողջական պատկերացում կտա նրա իրականացրած թալանի, պետությանը հասցրած վնասների մասին: Ի դժբախտություն բոլորիս, սա մարդ է, որի կյանքի էջի յուրաքանչյուր թերթում խորացնելու է նախորդ ռեժիմի նկատմամբ ատելությունը, ինչպես նաև կորցրած հավատը մարդկության նկատմամբ, իսկ առայժմ մխիթարվենք նրանով, որ փոփոխված իրավիճակի արդյունքում իրավապահները վերջապես հասան նախկին իշխանությունների ամենակոռումպացված գործչին, ով ոչ միայն պատմելու, այլև պետությանը վերադարձնելու շատ բան ունի, և նրա կողմից հասցված վնասի վերականգնումն էապես ի նպաստ կլինի երկրի բյուջեին:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache